«Մեղավորներին թողած, ասում եմ՝ պետք է դատեն քննիչներին»․ Սևազգեստ մայրերը՝ ԱԺ- ում Oct. 31, 2019

from Epress. am·

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի այսօրվի նիստին պետք է քննարկվեր ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների չբացահայտված քրեական գործերի հարցը։ Նիստին ներկա էին զոհված զինվորների ծնողները, որոնք տարիներ շարունակ պայքարում են իրենց երեխաների մահվան հանգամանքները բացահայտելու համար, և, որպես «պատասխանող կողմ»՝ Քննչական կոմիտեի, Պաշտպանության նախարարության, Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները։ Նիստը, ըստ նախատեսվածի, դռնփակ էր․ «պրոտոկոլային» բացման խոսքից հետո նախագահող Նաիրա Զոհրաբյանը դուրս հրավիրեց լրագրողներին՝ հորդորելով սպասել միջանցքում․ «Նիստին կարող են հրապարակվել տեղեկություններ, որոնք նախաքննական գաղտնիք են պարունակում»։ Նիստի մեկնարկից մոտ 40 րոպե անց քննարկումը վերածվեց գոռոցների։ Դահլիճը լքեց 2016 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան եղած Արսեն …



Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի այսօրվի նիստին պետք է քննարկվեր ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների չբացահայտված քրեական գործերի հարցը։ Նիստին ներկա էին զոհված զինվորների ծնողները, որոնք տարիներ շարունակ պայքարում են իրենց երեխաների մահվան հանգամանքները բացահայտելու համար, և, որպես «պատասխանող կողմ»՝ Քննչական կոմիտեի, Պաշտպանության նախարարության, Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները։ Նիստը, ըստ նախատեսվածի, դռնփակ էր․ «պրոտոկոլային» բացման խոսքից հետո նախագահող Նաիրա Զոհրաբյանը դուրս հրավիրեց լրագրողներին՝ հորդորելով սպասել միջանցքում․ «Նիստին կարող են հրապարակվել տեղեկություններ, որոնք նախաքննական գաղտնիք են պարունակում»։ Նիստի մեկնարկից մոտ 40 րոպե անց քննարկումը վերածվեց գոռոցների։ Դահլիճը լքեց 2016 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան եղած Արսեն Մխիթարյանի հայրը։ Արթուր Մխիթարյանը ասաց, որ քննիչները «ձեռ են առնում» ծնողներին և հորդորեց լրագրողներին չվախենալ և մտնել ներս․ «Նկարահանեք՝ ինչ ա կատարվում»։ Պատգամավորները համոզեցին նրան վերադառնալ դահլիճ։ Քիչ անց դռները բացվեցին լրագրողների համար։ Ավելին՝ https://epress.am/2019/10/31/sevazgest-mayrery-azh- um.html