Ֆերիկ գյուղի դպրոցում որպես հատուկ մանկավարժ աշխատած Զեմֆիրա Քալաշյանի վերաբերյալ տնօրենի կողմից հնչեցրած մեղադրանքները ծնողները ծիծաղելի են համարում։ «Լավ էր, որ գոնե մի կարգին դասատու եկավ, էս երեխեքի հետ լավ աշխատեց, - ասում է Սանամը, - ասենք՝ ինձ են սովորեցրել, բայց դուք հըլը մի հատ էս երեխեքին հարցրեք․ իրենց կարո՞ղ ես խաբել։ Ամոթ է, ամոթ, խանդում են էդ երեխուն։ Թող նրա պես ուսուցիչներ գային, մենք գոհ կլինեինք։ Մանրամասները՝ Epress.am-ում՝ «Ուսուցիչները մեզ չեն հարգում»․ Ի՞նչ է փոխվել Ֆերիկի դպրոցում» հոդվածում։