Կրթության արդի խնդիրները հեղափոխությունից հետո մնացին չլուծված Oct. 16, 2019

from Epress. am·

Կրթության որակի փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ համարում է, որ շատ կարևոր է ինչ բովանդակություն ենք սովորեցնում երեխային, աշակերտն անսահմանափակ սովորելու հնարավորություն չունի։ «Մենք պետք է միշտ ռեալ նայենք, թե որքան կարող է երեխան սովորել, 2-րդ ամենակարևոր բանը՝ կարևորել ուսուցիչներին, նրանց շատ դեպքերում առհամարհել ենք, չենք կարևորել, ներգրավվել ենք ինչ-որ քաղաքական նախընտրական պրոցեսների մեջ, իրենց բեռը ավելացրել ենք, ցավոք ուսուցիչները հիմա բարեփոխում բառից վախենում են, ամեն բարեփոխումից հետո նրանք համարում են, որ վիճակն ավելի է վատանում»։ Փորձագետը նշում է, որ կարևոր առարկաներից է մաթեմատիկան և հայոց լեզուն, դրանք հիմքն են և պետք է լավ սովորեցնել։ «Մաթեմատիկան համարվում է մի առարկա, որը …



Կրթության որակի փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ համարում է, որ շատ կարևոր է ինչ բովանդակություն ենք սովորեցնում երեխային, աշակերտն անսահմանափակ սովորելու հնարավորություն չունի։ «Մենք պետք է միշտ ռեալ նայենք, թե որքան կարող է երեխան սովորել, 2-րդ ամենակարևոր բանը՝ կարևորել ուսուցիչներին, նրանց շատ դեպքերում առհամարհել ենք, չենք կարևորել, ներգրավվել ենք ինչ-որ քաղաքական նախընտրական պրոցեսների մեջ, իրենց բեռը ավելացրել ենք, ցավոք ուսուցիչները հիմա բարեփոխում բառից վախենում են, ամեն բարեփոխումից հետո նրանք համարում են, որ վիճակն ավելի է վատանում»։ Փորձագետը նշում է, որ կարևոր առարկաներից է մաթեմատիկան և հայոց լեզուն, դրանք հիմքն են և պետք է լավ սովորեցնել։ «Մաթեմատիկան համարվում է մի առարկա, որը բոլոր երեխաների համար չէ , կարծրատիպ կա, որ մանավանդ, աղջիկները մաթեմատիկայից լավ չեն, սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ եթե լավ դրվի առարկայի հիմքը, ապա հնարավոր է հասնել շատ բարձր արդյունքների։ Այն մաթեմատիկան, որը դասավանդվում է մեր դպրոցներում, սելեկտիվ է։ Երեխաներն, ովքեր բնատուր հակումներ ունեն, տունը օգնող ունեն, կամ լրացուցիչ պարապում են, իրենք կարողանում են հաղթահարել դժվարությունները, բայց այն երեխաները, ովքեր օգնող չունեն, լրացուցիչ չեն կարողանում պարապել, իրենք դպրոցական ծրագրից հետ են մնում, ու մենք չունենք քայլեր այդ երեխաներին աջակցելու։ Կարևոր է այն ծավալը, որը մենք դասավանդում ենք, կարևոր է, որ այդ ծավալը լինի ողջամիտ»։ Կրթության արդի խնդիրները հեղափոխությունից հետո մնացին չլուծված, նմանատիպ մտահոգություն արտահայտեց Սերոբ Խաչատրյանը։ «Հեղափոխությունից հետո առաջին օրերին ոգևորության ալիքի վրա ռազմավարություն էր գրվում , սակայն մենք պահը բաց ենք թողել ստեղծելու դպրոցների ու համալսարանների միջև երկխոսություն։ Շատ կարևոր է, որ դպրոցն էլ, համալսարանն էլ զգան, որ Կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է անկեղծ երկխոսության, այս դեպքում նրանք նաև կբացեին իրենց խոհանոցային խնդիրները և նախարարությունը երկխոսելու միջոցով կարող էր ավելի լավ արդյունքի հասնել»։