Ուզում ենք, որ Ռուսաստանում ևս քաղբանտարկյալներ չլինեն Oct. 1, 2019

from Epress. am·

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանում աշխատանքները սկսեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստին զուգահեռ նախագահի նստավայրի դիմացը մայթին՝ Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ, տեղի էր ունենում բողոքի ակցիա ի աջակցություն ռուսաստանյան քաղբանտարկյալների։ Մասնակիցներից Նինա Կարապետյանցը՝ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպանական կազմակերպության ղեկավարը, նշեց, որ Հայաստանում տասնամյակներ շարունակ կաին քաղբանտարկյալներ, իսկ հիմա այլևս չկան։ «Ցանկանում ենք, որ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում ևս չլինեն քաղաքական բանտարկյալներ», - ասել է իրավապաշտպանը։ Հավաքվածների պաստառներին գրված …



Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանում աշխատանքները սկսեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստին զուգահեռ նախագահի նստավայրի դիմացը մայթին՝ Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ, տեղի էր ունենում բողոքի ակցիա ի աջակցություն ռուսաստանյան քաղբանտարկյալների։ Մասնակիցներից Նինա Կարապետյանցը՝ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպանական կազմակերպության ղեկավարը, նշեց, որ Հայաստանում տասնամյակներ շարունակ կաին քաղբանտարկյալներ, իսկ հիմա այլևս չկան։ «Ցանկանում ենք, որ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում ևս չլինեն քաղաքական բանտարկյալներ», - ասել է իրավապաշտպանը։ Հավաքվածների պաստառներին գրված էր «За нашу и вашу свободу» (Մեր և ձեր ազատության համար), «Свободу всем политзаключенным» (Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին)։