Uploads by YouTube Help

by YouTube Help · · · · 1 subscribers
Epress.am-ի լրագրողներ Յուրի Մանվելյանի և Արմեն Մելիքբեկյանի հետ անցյալ շաբաթվա իրադարձություններն ամփոփում է southcacausus.com կայքի խմբագիր, «Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» ՀԿ-ի համակարգող Լուիզա Պողոսյանը։ Օրակարգում կանանց իրավունքների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հավաքն է, «Դեմ եմ» նախաձեռնության ակցիան և ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի խնդիրը։
еTV-ին ներկայացնում է հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրների մասին պատմող շարքի երկրորդ լրագրողական ֆիլմը, որն առնչվում է կրթության և աշխատանքի խնդրին։
«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարություննյանը Epress.am-ի ստուդիայում խոսում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցի, իրավունքի ոլորտի, իրավաբանի և իրավապաշտպանի տարբերության մասին։
Նախորդ շաբաթվա երեք կարևորագույն իրադարձությունները քննարկում են Civilnet.am-ի լրագրող Արփի Մախսուդյանը, Epress.am-ի աշխատակիցներ Յուրի Մանվելյանն ու Արմեն Մելիքբեկյանը։ Լրագրողների ուշադրության կենտրոնում են վարչապետի հրաժարականը, Քեսաբի իրադարձությունների շուրջ ստեղծված իրավիճակը և կենսաթոշակային կուտակային համակարգի մասին օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճիռը։