«Հետք» թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Epress.am-ի շաբաթվա ամփոփում ծրագրում խոսում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի, կոռուպցիոն ռիսկերի, իր կողմից անցկացվող հետաքննության մասին: Բաղդասարյանը, լրագրողներ Քնար Խուդոյանն ու Արմեն Մելիքբեկյանը նաև քննարկում են ԶԼՄ-ներին առնչվող նոր օրինագիծը, ինչպես նաև հայաստանյան լրագրությունում ստեղծված վիճակը:
Այսօր քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը (Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնի է որպես Նավակ Ճոճողը) ակցիա է անցկացրել Դավթաշենի կամուրջի հարևանությամբ գտնվող տարածքում։ Գաբրիելյանն Անաստաս Միկոյանի անվան փողոցը նշող ցուցանակի վրա սև ներկով գրել է «Էնվեր փ․»՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Օսմանյան Թուրքիայի ռազմական գործերի նախարար Էնվեր փաշային։
«Հյուսիս-հարավ» 500 կմ-ոց ավտոմայրուղու շինարարության համար տրամադրված 954 միլիոն դոլարը ծախսված է, աշխատանքները դադարեցված՝ կառուցվել է նախատեսվածի ընդամենը 25 կմ-ոց հատվածը։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Ասիական զարգացման բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը: Նրա խոսքով՝ ավտոմայրուղու …
18.05.2014
Epress.am-ը ներկայացնում է «Տեղեկատվական պատերազմ» հաղորդաշարի հերթական թողարկումը։ «Կովկասյան խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնի» ղեկավար, իրավապաշտպան Գեորգի Վանյանը հաղորդման հեղինակ Յուրի Մանվելյանի հետ զրուցում է ադրբեջանցիների հետ հնարավոր երկխոսության, կեղծ խաղաղարարների, ատելություն սերմանող լրագրողների և այլ թեմաների շուրջ։
Ջրամբարում հայտնաբերված ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը էական փոփոխություն չի մտցրել նախնական տեղեկությունների մեջ, քանի, որ ըստ առաջնային դատաբժշկական ուսումնասիրության, վերջինիս մահը վրա է հասել ջրահեղձման պատճառով․ կան դրա բոլոր բնորոշ գծերը մարմնի տարբեր մասերում։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է այսօր դիահերձմանը մասնակցած ռազմական փորձագետ Ռուբեն …
Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունների մասին Epress.am-ի ստուդիայում զրուցում են «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանը, լրագրողներ Յուրի Մանվելյանը և Արմեն Մելիքբեկյանը։ Լարա Ահարոնյանը նաև պատմում է շաբաթվա ընթացքում Գավառում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ Ահարոնյանի և մի քանի այլ ակտիվիստները …